Բանակում ներքին սպանությունների դեպքերն ավելի շատ են, քան թշնամու գնդակից արձանագրված մահերը

2021 թվականի ընթացքում ՀՀ ԶՈւ-ում և ԱՀ ՊԲ-ում արձանագրվել է զինծառայողների՝ ծառայության հետ կապված 42 մահվան դեպք, որից 19-ը՝ հակառակորդի կողմից կատարած սպանություններ, 5-ը ներքին սպանություններ, 5-ը ինքնասպանություններ և ինքնասպանության հասցնելու դեպքեր, 4-ը ծառայության հետ կապված ավտովթարներ, 2-ը՝ դժբախտ պատահարներ, 2-ը հիվանդության հետևանքով մահվան դեպքեր, 2-ը զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով մահվան դեպքեր, 3-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման հետևանքով մահվան դեպքեր։ Այս մասին MediaHub.am-ը տեղեկանում է գլխավոր դատախազությունից։

Նշենք, որ նույն ժամանակահատվածում ՀՀ ԶՈւ-ում և ԱՀ ՊԲ-ում արձանագրվել է զինծառայողների՝ ծառայության հետ չկապված մահվան 32 դեպք, որից 11-ը տեղի է ունեցել ավտովթարի, 15-ը հիվանդության, 4-ը ինքնասպանության և ինքնասպանության հասցնելու, 2-ը՝ դժբախտ պատահարների հետևանքով