Միրզոյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանն ընդգծել է Ադրբեջանական ագրեսիային հասցեական արձագանքի անհրաժեշտությունը

Միրզոյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանն ընդգծել է Ադրբեջանական ագրեսիային հասցեական արձագանքի անհրաժեշտությունը

Մարտի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովին:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից։

Հանդիպման մեկնարկին նախարար Միրզոյանը շնորհավորել է Իմանգալի Տասմագամբետովին ՀԱՊԿ ԳՔ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք և հաջողություններ:

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀԱՊԿ անդամ-պետություն հանդիսացող Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական ագրեսիայի վերաբերյալ կազմակերպության հստակ և հասցեական արձագանքի անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ներկայացրել է նախօրեին քաղաք Ջերմուկ կատարած այցելությունից իր տպավորությունները: