Կեղծ արևմտամետները

Կեղծ արևմտամետները

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսները»՝ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը ու Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն են, ովքեր շարունակում են ծառայություն մատուցել Փաշինյանին:

Եվրոնիկոլները

2024թ. սեպտեմբերի 5-ին, 51 քաղաքացիների կողմից ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվել  «Եվրոպայի միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջարկելու նպատակով նախաձեռնող խումբ կազմավորելու վերաբերյալ որոշումը:
«Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված իրավակարգավորման համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տասն աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է նախաձեռնող խմբին և նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչին կամ մերժում է գրանցումը, եթե օրենքով սահմանված պահանջները պահպանված չեն: 

Հանուն Նիկոլի

Արտաքին քաղաքական առումով՝ այս նախաձեռնությունը հաջողության որևէ շանս չունի. ԵՄ-ում Հայաստանին պարզապես չեն սպասում:
Պսևդոարևմտամետներն այս գործընթացը սկսել են Փաշինյանի ցուցումով՝ 2026-ի ընտրությունների համատեքստում:
Այդ ընտրություններում ՔՊ-ն միայնակ չի կարող հավաքել 50+1 քվե ու ահա «եվրոնիկոլները» պետք է շահագործեն Հայաստանի հասարակության շրջանում օբյեկտիվորեն առկա հակառուսական տրամադրությունները՝ ԱԺ-ում հայտնվելու և Փաշինյանի վերարտադրությանը նպաստելու համար:
Հանուն իշխանության և մի քանի մանդատի՝ երկիրը ներքաշվում է արկածախնդրության մեջ:

Վահրամ Բագրատյան