Մոսկվայում ավտովթարի հետևանքով երկու մարդ է մահացել, երկու երեխա՝ վիրավորվել

 Մոսկվայում ավտովթարի հետևանքով երկու մարդ է մահացել, երկու երեխա՝ վիրավորվել

Մոսկվայի Տերեհովո գյուղի մոտակայքում Կալուգայի խճուղում երկու մեքենաների բախման հետևանքով երկու մեծահասակ է մահացել, երկու երեխա՝ վիրավորվել, հայտնում է մայրաքաղաքի պետավտոտեսչության Telegram ալիքը։

Գերատեսչության տվյալներով՝ Կալուգայի մայրուղու 49-րդ կիլոմետրում՝ Տերեհովո գյուղի մոտ, վարորդը, վարելով Mercedes մակնիշի ավտոմեքենա, դուրս է եկել հանդիպակաց ուղղությամբ երթեւեկության համար նախատեսված գոտի և բախվել ВАЗ մակնիշի ավտոմեքենայի։

 

« Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենայի 2 հոգի զոհվել են, իսկ նույն մեքենայում գտնվող երկու երեխա տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ճանապարհային ոստիկանության ծառայողները և քննչական խումբը պարզում են դեպքի բոլոր հանգամանքները։