Այլեւս չեմ հանդիսանում Արցախի Նախագահի խորհրդական․ Վլադիմիր Գրիգորյան

Այլեւս չեմ հանդիսանում Արցախի Նախագահի խորհրդական․ Վլադիմիր Գրիգորյան

Վլադիմիր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այլևս չի կատարում ԱՀ նախագահի խորհրդականի պարտականությունները:

«Իմ կողմից «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցը տեղի է տվել տարատեսակ շահարկումների: Այդ իսկ պատճառով հարկ եմ համարում նշել, որ դա եղել է իմ անձնական մեկնաբանությունը, որն այս պահին չի արտահայտում որեւէ պաշտոնական դիրքորոշում։

Տեղեկացնում եմ նաեւ, որ ես այլեւս չեմ հանդիսանում ԱՀ Նախագահի խորհրդական»,- գրել է նա: