Ռուսաստանից 20 հազար օտարերկրացու արտաքսելու որոշում է կայացվել․ ՌԴ ՆԳՆ

Ռուսաստանից 20 հազար օտարերկրացու արտաքսելու որոշում է կայացվել․ ՌԴ ՆԳՆ

Ռուսաստանից «Նելեգալ-2024» ոստիկանական գործողության արդյունքում արտաքսվել է 20 հազար օտարերկրյա քաղաքացի, հայտնել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։

Նրա խոսքով՝ գործողության շրջանակներում բացահայտվել է միգրացիոն օրենսդրության ավելի քան 106 հազար խախտում, վարչական վտարման ու արտաքսման 20 հազար որոշում է կայացվել:

Իր տելեգրամյան ալիքում Վոլկը մանրամասնել է, որ միջոցառումների ընթացքում իրավապահ մարմինները հարուցել են ավելի քան 4 հազար քրեական գործ անօրինական միգրացիայի կազմակերպման վերաբերյալ։