Իշխանասարի ուղղությամբ առայժմ ոչ մի կրակոց չկա․ համայնքից ջոկատ կազմելու կարիք այս պահին չկա․ գյուղապետ

Իշխանասարի ուղղությամբ առայժմ ոչ մի կրակոց չկա․ համայնքից ջոկատ կազմելու կարիք այս պահին չկա․ գյուղապետ

1 ժամ 20 րոպե է՝ Իշխանասարի ուղղությամբ չեն կրակում, հանգիստ է։ Գյուղում ոչ մի տուն, ոչ մի շինություն չի վնասվել․ երեխաներին, կանանց տարհանել ենք, դպրոցները փակ են, միակ խնդրանքս է, որ համացանցին չհավատաք, որովհետև սուտ տեղեկությունները շատ են։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Իշխանասարի գյուղապետ Մարատ Պետրոսյանը:

«Տղամարդիկ իրենց տեղում են, բացակա չկա, պատրաստ սպասում են, ջոկատ կազմելու կարիք այս պահին չկա»,-ասաց նա։

Հարցին, թե լեռան ուղղությամբ ևս ամեն ինչ հանգի՞ստ է, վերջինս պատասխանեց՝ առայժմ ոչ մի կրակոց չկա։  «Իսկ դրանից ավելի վերև, մեզ մոտից չի լսվում, թե ինչ է կատարվում, ավտոմատի ձայն էլ չկա»։

Հիշեցնենք, որ երեկ Իշխանասարի ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակոցների հետեւանքով խոտածածկ տարածք էր այրվել։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակել է լարված մնալ։ Մասնավորապես՝ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր։

Լիաննա Թորոսյան