Գնաճ և արտագաղթ՝ ՔՊ-ականների քաղաքական ժառանգությունը

Գնաճ և արտագաղթ՝ ՔՊ-ականների քաղաքական ժառանգությունը

Հայաստանում այս տարի մարդահամարը կանցկացվի էլեկտրոնային եղանակով: Ինչ պետք է ցույց տա մարդահամարը փաշինյանական Հայաստանում՝մարզերի և գյուղերի հայաթափում, տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիներ հրաժարվել են քաղաքացիությունից և դարձել են օտարերկրյա քաղաքացիներ՝ ապագա չկապելով ՔՊ-ական Հայաստանի հետ:

Հայաստանում մարդահամարի անցկացումն ևս մեկ անգամ ցույց կտա այն աղետալի արտագաղթի թվերը, որը 2018թ.-ից մինչև այսօր չի դադարում՝ 44-օրյա պատերազմի արդյունքները միայն ավելացրել են արտագաղթի թվերը:

ՀՀ քաղաքացիները չեն կարողանում ապահովել իրենց մինիմալ սոցիալ-տնտեսական կարիքները՝ ՔՊ-ի խոստացած ապագան եկել է՝ միայն ՔՊ-ականների և նրանց ընտանիքների համար, ովքեր վայելում են գումարներն ու պաշտոնները:

Գնաճն ու արտաքին պարտքի ավելացումը՝ ՔՊ-ականների քաղաքական, տնտեսական ժառանգությունն են ՀՀ հպարտ քաղաքացիներին: Փաշինյանի խոստացած միլիարդավոր ներդրումները չեն եկել և չեն գալու՝ կապիտալն ու բիզնեսը փախչում են նիկոլական Հայաստանից:

Ոչ մի նոր բացված աշխատատեղ՝դրա փոխարեն հայաթափվող Արցախ և հարստացող ՔՊ-ականներ:

Եթե ՀՀ քաղաքացիներին հաճելի է ապրել այսպիսի Հայաստանում, ապա նրանք կարող են հաջորդ ընտրություններին կրկին քվեարկել ՔՊ-ականների օրոք և արդեն Երևանի կենտրոնում լսել ադրբեջանական նամազ և թուրքական մուղամ:

 

Վահրամ Բագրատյան