ԵԱՀԿ-ն պատրաստ է օգնել ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև պայմանավորվածությունների կյանքի կոչմանը

Ադրբեջանի և Հայաստանի երեկվա համատեղ հայտարարությունն այն դրական քայլն է, որն անհրաժեշտ է կայուն խաղաղության ճանապարհին։
Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին։
Նա նաև հավելել է, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է օգնել պայմանավորվածությունների կյանքի կոչման շուրջ երկխոսության շարունակմանը։