Սպիտակ տնից մեկնաբանել են հազարավոր ուկրաինացիների փախստականի կարգավիճակից զրկելու ծրագրերը

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը կեղծ է անվանել Reuters-ի հաղորդագրությունն այն մասին, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է չեղարկել փախստականի կարգավիճակը մոտ 240,000 Ուկրաինայի քաղաքացիների համար, որոնք ներկայումս գտնվում են ամերիկյան տարածքում: Հրապարակումը հայտնվել է X սոցիալական ցանցի նրա էջում։
«Սա ևս մեկ կեղծ լուրեր է Reuters-ից՝ հիմնված անանուն աղբյուրների վրա, որոնք պատկերացում չունեն, թե ինչի մասին են խոսում»,- գրել է Լևիտը։
Նրա խոսքով՝ այս պահին որոշումներ չեն կայացվել այս ոլորտում։
Մինչ այս Reuters-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է չեղյալ համարել Ուկրաինայի շուրջ 240 հազար քաղաքացու փախստականի կարգավիճակը։ Գործակալությունը չի հստակեցրել՝ արդյոք դա վերաբերում է միայն նրանց, ովքեր ԱՄՆ են ժամանել Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո։