Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում հարազատներ կորցրած ընտանիքներին․ ես հայ ժողովրդի կողքին եմ

Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում հարազատներ կորցրած ընտանիքներին․ ես հայ ժողովրդի կողքին եմ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր ցավակցությունն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ:

«Խորապես վշտացած եմ Երևանում տեղի ունեցած ցնցող պայթյունի առնչությամբ: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում հարազատներ կորցրած ընտանիքներին, նաև ուժ ու տոկունություն եմ մաղթում փրկարարներին։ Ես հայ ժողովրդի կողքին եմ»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Զուրաբիշվիլին: