Մենք վարչապետի մի քանի թեկնածու ունենք․ Խամոյան

Մենք առաջինն ենք հայտարարել իմպիչմենտի գործընթացի մասին։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Նա նշեց, որ վարչապետի թեկնածուին էլ կարող է ժողովուրդն առաջարկել, դա տարբերակներից մեկն է։
«Թող ՔՊ-ականներն առաջարկեն թեկնածուի, որը կապ չունի պարտության հետ։ Ես ասում եմ՝ գերի մի մնացեք Նիկոլ Փաշինյանին, նա երկիրը տանում է դեպի անդունդ, և անդունդ է տանում նաև ՔՊ-ական պատգամավորներին։ Դրա համար եմ ասում՝ դուք ասեք թեկնածու»,- ասաց նա։

Խամոյանը նշեց, որ իրենք վարչապետի մի քանի թեկնածու ունեն, և երբ հասնի պահն այդ թեկնածուին ներկայացնելու, ժողովուրդը պետք է ընտրի։

Մանրամասները՝ տեսանյութում։