Ընդդիմությանը խփելը օգնո՞ւմ ա իշխանությունը փոխելուն, չի օգնում, չէ՞․ Արթուր Խաչատրյան
Ընդդիմությանը խփելը օգնո՞ւմ ա իշխանությունը փոխելուն, չի օգնում, չէ՞․ այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ պատասխանելով MediaHub-ի այն հարցին, թե ինչու 3 տարվա ընթացքում ընդդիմությունը հայտարարություններից զատ գործի չի անցնում։
«Փաստենք, որ երեք տարի ինչ ասել ենք, ճիշտ ենք ասել, երեք տարի, ինչ Փաշինյանն է ասել, սխալ է ասել։ Պետք է փոխել իշխանությանը։ Ներկապնակի վրա միակ լուրջ, կազմակերպված, ինստիտուցիոնալ ընդդիմությունն այստեղ ներկա ընդդիմությունն է»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում