Մեզ պատերազմով սպառնացող, ցեղասպան թուրքի հետ բարեկամությունից խոսողները թշնամի են․Գևորգ Գևորգյան

Այսօր թե օրենսդրից, թե գործադրից այն անձիք, ովքեր խոսում են մեզ պատարեզմով սպառնացող, ցեղասպան թուրքի հետ հարևանություն, բարեկամություն անելու մասին, մեր թշնամիներն են, ցեղասպան թուրքի հետ բարեկամություն անել չենք կարող, մարդկանց խաբում են։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց «Հայ Ազգային Ճակատ» ՀԿ հիմնադիր, ռազմական գործիչ Գևորգ Գևորգանը։

«Երեկ անվտնագության խորհրդի հայտարարությունից ևս երևաց, որ այս մարդիկ ձեռքերը լվացել են Արցախից»,-ասաց նա։

Գևորգ Գևորգյանի դիտարկմամբ՝ մեր շահերը միայն մենք կարող ենք պաշտպանել, իսկ այսօր անվտանգության հարցերը փորձ է արվում թողնել ռազմավարական դաշնակցի ուսերին։ Ազատամարտիկի խոսքով՝ այսօրվա իշխանությունները պառակտող քայլեր են իրականացնում, գլխատել են են բանակը, ԶՈւ-ն լցրել կամակատարներով։ Նա ընդգծեց, որ այսօր անհրաժեշտ է համախմբվել, իսկ իշխանությունն ու ընդդիմությունը լծված են իրենց շահերի սպասարկամբ։

«Այսօրվա իրավիճակի համար մեղավոր ենք բոլորս»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում