Աստղագուշակը թվարկել է կենդանակերպի այն նշանները, որոնք ամենասթրեսակայունն են

Այծեղջյուրները, Ձկներն ու Խոյերը Կենդանակերպերի շրջանում ամենասթրեսակայուն ներկայացուցիչներն են։ Այս մասին «Մոսկվա 24»-ին ասել է աստղաբան Եվգենյա Շուստինան։
Նրա խոսքով՝ Այծեղջյուրները կարող են պարծենալ սթրեսի նկատմամբ ամենաամուր դիմադրությամբ։
«Այդ մարդիկ չեն անհանգստանում մանրուքների համար և ամեն ինչին հանգիստ են վերաբերվում, նրանք փորձում են առողջ ապրելակերպ վարել ու գիտեն, թե ինչպես դիմանալ, ուստի շատ չեն անհանգստանում»,- նշել է աստղագուշակը։
«Կարելի է նաև նախանձել Այծեղջյուրների սթրեսակայունությանը։ Դրանցից մեկը, որն օգնում է նրանց խուսափել հիվանդանալուց, կայուն հուզական վիճակն է», ընդգծել է փորձագետը։
Ձկներն առանձնանում են նաև սթրեսի նկատմամբ դիմադրությամբ՝ այս մարդիկ թեև երկաթից չեն, բայց բավականին ամուր նյարդեր ունեն։ Նրանք պարզապես հաճախ են թողնում, որ ամեն ինչ անցնի իրենց կողքով և գիտեն՝ ինչպես չկարևորել շատ բաներ։ Նույնիսկ դժվարին իրավիճակներում նրանք փորձում են դրական մտածել և հաճախ կատակում են։
Ձկների նշանի ներկայացուցչին ջղայնացնելու գրեթե ցանկացած փորձ ավարտվում է անհաջողությամբ, ինչը նրանց օգնում է պահպանել առողջությունը։ Խոյը նույնպես սթրեսակայուն նշաններից է։
«Շատերը կարծում են, որ իրենք շատ կամակոր են։ Իրականում Խոյերը պարզապես սթրեսակայունության բարձր մակարդակ ունեն։ Նրանք փորձում են անել այն, ինչ անհրաժեշտ են համարում՝ ամբողջովին արհամարհելով այլ մարդկանց կարծիքն ու պահպանելով նախանձելի հանգստություն։ Նրանք չեն նյարդայնանում։ երբ ինչ-որ բան է պատահում, այնպես չի արվում, ինչպես նրանք էին ուզում, փոխարենը նրանք կամաց-կամաց ամեն ինչ անում են այնպես, ինչպես պետք է լինի», - եզրափակեց Շուստինան: