Հայտնի են 2023 թվականի ամառվա ամենանորաձև լողազգեստները (լուսանկարներ)

Հայտնի են 2023 թվականի ամառվա ամենանորաձև լողազգեստները (լուսանկարներ)

Who What What Wear-ի լրագրող Մաքսին Էգգենբերգերը նշել է 2023 թվականի ամառային լողազգեստների ամենաթեժ թրենդները: Համապատասխան նյութը հրապարակված է  կայքում։ Ըստ փորձագետի՝ այս սեզոնին տարածված են պարզ լողազգեստները՝ առանց դեկորի։

«Անցյալ տարի խելահեղ կտրվածքները դեկոլտեի շրջանում տարածված էին: Այս տարի, մոդայիկ են կիպ մոդելները, որոնք կարելի է համադրել տաբատի կամ կիսաշրջազգեստի հետ և կրել որպես տոպ»,- բացատրում է խմբագիրը։ Մասնագետն ընթերցողների ուշադրությունը հրավիրել է նաև զգեստապահարանի տրիկոտաժե իրերի վրա՝ ներառյալ զգեստները, թիկնոցները և շորտերը, որոնցով կարելի է ոճավորել բիկինին։

Բացի այդ, Էգգենբերգերը պարզաբանել է, որ 2023 թվականին շագանակագույն և տաք վարդագույն երանգները դարձել են գերակշռող միտումներից մեկը։ Միաժամանակ խմբագիրն առաջարկել է լայնեզր ծղոտե գլխարկների փոխարեն արեւից պաշտպանվել մետաքսե շարֆերով։

Հեղինակի խոսքով՝ այս ամառ արժե ընտրել փայլաթիթեղից կամ լյուրեքսից պատրաստված փայլուն բիկինիներ։ «Փնտրեք հարուստ երանգներ, ինչպիսիք են կոբալտը կամ կանաչը, կամ գնացեք նուրբ արծաթի», - խորհուրդ է տվել նա: