ՌԴ-ում 23-ամյա երիտասարդը սպանել է կնոջը և մարմինը թաքցրել մետաղյա տակառի մեջ (լուսանկար)

ՌԴ-ում  23-ամյա երիտասարդը սպանել է կնոջը և մարմինը թաքցրել մետաղյա տակառի մեջ (լուսանկար)

Հուլիսի 3-ին 23-ամյա Ալեքսանդրը տուն է բերել հսկայական կոնտեյներ։ Նա աղջկան ասել է, որ պատրաստվում է այնտեղ քիմիական պարարտանյութ պահել։ Սակայն այս ամբողջ ընթացքում նա ծրագրել էր այնտեղ թաքցնել նրա մարմինը․ հայտնում են տելեգրամյան ալիքները։

Ուրբաթ օրը Ալեքսանդրը սպանել է 23-ամյա Վիկտորյային, դիակը թաքցրել տակառի մեջ ու դեպքի վայրից դիմել փախուստի։ Այս մասին հայտնի է դարձել միայն հիմա, երբ հարեւանները ոստիկանություն են կանչել՝ կասկածելով, որ ինչ-որ բան այն չէ։

Մտնելով բնակարան՝ օպերատիվ աշխատակիցները այնտեղ հայտնաբերել են հանգուցյալի դին՝ Վիկայի ձեռքերն ու ոտքերը կապված են եղել։

Ենթադրյալ մարդասպանին դեռ փնտրում են։ Հարուցվել է քրեական գործ։ Հանցագործության դրդապատճառը պարզվում է։

Լուսանկարն՝ այստեղ

Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld