Իսկ զրահապա՞տ է, արդյոք, Փաշինյանի սաղավարտը

Նիկոլ Փաշինյանի վարչապետական զգեստապահարանում նորամուծություն է. այսուհետ շինհրապարակ գնալուց նա, ըստ ամենայնի, իր հետ հատուկ սաղավարտ է տանելու, որի վրա հպարտորեն գրված է «վարչապետ»:
Համենայնդեպս այսօր ՀԱԷԿ այցելության ընթացքում նա եղել է հենց այդպիսի սաղավարտով, և հիմա սոցիալական ցանցերում այս երևույթը հեգնանքի առարկա է դարձել:
Մասնավորապես, քաղաքացիները գուշակում են՝ իսկ գուցե սաղավարտը զրահապա՞տ է: Կամ ա՞յլ գործառույթ ունի: Ի վերջո, դժվար Փաշինյանը սովորական սաղավարտի վրա «վարչապետ» գրությունը թույլ տար: