Կառավարությունից 6 մլն դոլար՝ Սնուփ Դոգի համերգի համար

Սեպտեմբերի 23-ին «Հրազդան» մարզադաշտում կայանալիք Համաշխարհային հայտնի հիփ–հոփ արտիստ Սնուփ Դոգի համերգի համար Կառավարությունը մոտ 6 մլն դոլար կհատկացնի։
Որումն այսօր Կառավարության նիստի չզեկուցվող հարցերի շարքում էր, որն էլ ընդունվեց։
Որոշման համաձայն՝ ծրագրի նպատակն է ակտիվացնել մշակութային կյանքը, միջազգային ասպարեզում բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը և զարգացնել մշակութային զբոսաշրջությունը։ Նախատեսվում է նաև ապահովել խոցելի և թիրախային խմբերի մասնակցությունը համերգին։
Ըստ որոշման՝ համերգին նախատեսվում է, որ ներկա կլինի 20-25 հազար երկրպագու, որոնց շարքում կլինեն զբոսաշրջիկներ, որոնք էլ իրենց հերթին ՀՀ-ում կծախսեն շուրջ 1000 դոլար։
Պահանջվող գումարը կկազմի 2 մլրդ 318 մլն 596 հազար դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն, որը կուղղվի Սնուփ Դոգի հոնորարի վճարմանը, նրա թիմի տեխնիկական պահանջների, անվտանգության և ապահովագրական ծախսերի, բարձրակարգ տեխնիկական հագեցվածության ապահովմանը և գովազդային միջոցառումների իրականացմանը:
Ծրագիրն իրականացնելու է «Դոպինգ Սփեյս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։ Ընկերությունը պարտավորվում է ապահովել միջոցառման համար բոլոր անհրաժեշտ սարքավորումները, իրականացնել դրանց տեղադրումը, ապահովել միջոցառման անցկացման թեմայով գովազդային արշավները ՀՀ-ում և արտերկրում՝ նշելով, որ միջոցառումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հովանու ներքո։