Ատամները կրճտացնելով մի կերպ դիմանում ենք․ Ավինյանը նեղսրտեց
Արցախից էդքան խոսում եք, էնտեղ ամանորյա տոնավաճառ կա, որտեղ մեր արցախցի քույր-եղբայրները ներկայացված են, էդքան ելույթ ունենալու փոխարեն կարող եք մի քանի բան գնել նրանցից, ավելի մեծ օգուտ կտաք։ Այդ մասին այսօր Երևանի քաղաքապետարանում ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ դիմելով ընդդիմադիրներին։
Արձագանքելով նրան՝ ընդդիմադիրները նշեցին, որ 300 հազար դրամ վարձ են ուզել այդ մարդկանցից հենց նույն իշխանությունները։
Այս ամենին հաջորդեց փոխադարձ վիրավորանքների փուլը, որին արձագանքեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Ուրեմն տիկին Հայրապետյանը կարող է այդպես ոգևորված, անպատվելով ելույթ ունենալ, իսկ պարոն Գրիգորյանի կոռեկտ ելույթին նման արձագանքներ պիտի լինի՞։ Բալանսները պահեք։ Մենք ատամները կրճտացնելով դիմանում ենք, իսկ դուք նման արձագանք եք տալի՞ս»,- նեղսրտեց Ավինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։