ՀՀ-ի իշխանությունների վարած քաղաքականությամբ արցախցիները հայտնվել են այս վիճակում․ Օհանյան

Կարծում եմ՝ փաստաթղթի մեջ արդեն ամեն ինչ որոշված է և այդ փաստաթղթի շուրջ են բանակցությունները տարվելու և որոշվելու է Արցախի հայ բնակչության ճակատագիրը, բնակչության տեղահանման և Հայաստան տեղափոխելու հարցը: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ նախկին ՊՆ, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Շատերը քննադատում են Արցախի իշխանություններին  այդ փաստաթղթի ստորագրման հետ կապված, բայց, նշեց Օհանյանը, ոչ ոք իրավունք չունի քննադատելու, քանի որ Հայաստանի իշխանությունները թողել են Արցախը միայնակ։  

«Եվ միայնակ դեմ առ դեմ գտնվելով Ադրբեջանի իշխանությունների հետ, իրենց սադրանքների և պատերազմական գործողությունների ներքո, իրենք այսօր բանակցելու են։  Կարծում եմ, որ ժողովրդի մեծ մասը ցանկանալու է տեղափոխվել Հայաստան: Իհարկե ոչ մեկ չի կարող կտրել ժողովրդին իրենց պատմական տեղից և մի մասը կարող է մնալ և չուզենալ գալ։ Ասում են՝ ցուցակ են ներկայացրել Արցախի ամբողջ պատմության ընթացքում արժանիքներ ունեցած մարդկանց հանձնման վերաբերյալ։ Խնդիրը Արցախի բնակչության անվտանգության ապահովումն է։ Մենք միայն կարող ենք կանխատեսել, բայց ոչ մեկս իրավունք չունենք արցախցու որոշման վրա ազդեծություն գործել, քանի որ արցախցուն ՀՀ-ի իշխանությունները թողել են մենակ։ Այսօր սեպտեմբերի 21-ն է, մենք պետք է տոնեինք մեր անկախությունը, բայց այսօր ցավոք ՀՀ-ի իշխանությունների վարած քաղաքականությամբ մենք հայտնվել ենք այս վիճակում, արցախցիները հայտնվել են այս վիճակում»,- շեշտեց Սեյրան Օհանյանը:

շՄանրամասները՝ տեսանյութում