Լարված գիշեր էր, հայաշատ շատ կենտրոններում հնչել է տագնապ. մանրամասներ Իսրայելի հայ համայնքից

Լարված գիշեր էր, հայաշատ շատ կենտրոններում հնչել է տագնապ. մանրամասներ Իսրայելի հայ համայնքից

Իսրայելի հայ համայնքը զոհեր ու վիրավորներ չունի: Այս մասին MediaHub-ի հետ զրույցում հայտնեց «Նաիրի» Պետախ-Տիկվայի իսրայելահայերի միության նախագահ, «Իսրայելահայեր» պարբերականի հիմնադիր Արտյոմ Չերնամորյանը:

«Աստծուն փառք, որ զոհեր ու վիրավորներ մեր համայնքը չունի։ Ուղղակի լարված գիշեր է եղել: Շատ հայաշատ կենտրոններում հնչել է տագնապ, բայց մարդիկ սովոր են, խուճապ չկա»,- նշեց Չերնամորյանը:

Մեր զրուցակիցը փաստեց, որ ապրիլի 14-ի գիշերն Իրանը արձակել էր 185 անօդաչու թռչող սարք, 110 բալիստիկ հրթիռ (երկիր-երկիր) և 36 թևավոր հրթիռ։ Հրթիռների մեծ մասն արձակվել էր Իրանից, մի մասը՝ Իրաքից և Եմենից:

«Տագնապները հնչել էին երկրի մի քանի տասնյակ շրջաններում՝ հիմնականում հյուսիսում, Նեգևում, հարավային և երկրի արևելյան շրջաններում, կենտրոնը համեմատաբար հանգիստ էր: Հրթիռի բեկորներից ծանր վիրավորվել է Նեգևում գտնվող բեդվինական համայնքից մի յոթամյա աղջիկը»,- ասաց նա:

Բալիստիկ հրթիռների ճնշող մեծամասնությունն ոչնչացվել են Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։ Անօդաչուների մեծ մասն էլ խոցվել՝ Իսրայելի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Հորդանանի ինքնաթիռների կողմից:  

Տեսանյութերը՝ այստեղ

 

Ռեբեկա Հովհաննիսյան