Ի՞նչ է ասել Գերմանիայի կանցլերը եռակողմ բանակցությունների մասին

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հանդես է եկել Բաքվի և Երևանի միջև բանակցությունների արագ ավարտի օգտին։ Հանդիպման մասին հայտնել է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը:
Շոլցը «բարձր է գնահատել տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծելու նրանց ձգտումները»:
«Եռակողմ զրույցի ընթացքում կանցլերը արտահայտվել երկու երկրների միջև խաղաղ բանակցությունների շուտափույթ ավարտի օգտին։ Գերմանիան ու Եվրոպան պատրաստ կլինեն աջակցել իրենց ուժերով»,- նշված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, կանցլերը բարձր է գնահատել է «տարաձայնությունները և բաց հարցերը բացառապես խաղաղ ճանապարհով և առանց բռնության կիրառման լուծելու՝ երկու կողմերի այսօրվա խոստումը»:
Մինչ եռակողմ բանակցությունները Շոլցն առանձին հանդիպումներ էր ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ։
Deutschland und Europa stehen bereit, die Friedensverhandlungen zwischen Armenien und Aserbaidschan nach Kräften zu unterstützen. Das habe ich im Gespräch mit beiden Ländern bekräftigt. Gut, dass beide Seiten zugesagt haben, offene Fragen ohne neue Gewalt lösen zu wollen. #MSC
«Գերմանիան ու Եվրոպան պատրաստ են իրենց հնարավորությունների սահմաններում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին։ Ես դա հաստատել եմ երկու երկրների հետ քննարկումներում։ Լավ է, որ երկու կողմերն էլ պայմանավորվել են բաց հարցերը լուծել առանց նոր բռնությունների»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Շոլցը։