Ինչպե՞ս է արյան խումբն ազդում մարդու խառնվածքի վրա. մանրամասնում են մասնագետները

Այն միտքը, որ մարդու խառնվածքը կապված է նրա արյան խմբի հետ, առաջարկել է ճապոնացի պրոֆեսոր Տոկեջի Ֆուրուկավան 1930 թվականին։ Նրա հայեցակարգի համաձայն՝ բնավորության գծերը որոշվում են գենետիկ մակարդակով և կանխորոշված են։ Չնայած քննադատություններին և խիստ ապացույցների բացակայությանը, այս տեսությունը տարածված է դարձել ասիական երկրներում:
Արյան խմբերը նշանակվում են A (II), B (III), AB (IV), O (I) տառերով: Կետսուեկի-Գաթայի հայեցակարգի համաձայն՝ I արյան խումբը «որսորդներ» է, նրանք լավատես են, ինքնավստահ և արագ որոշումներ են կայացնում: Այս արյան խումբ ունեցողները առաջատար դիրքեր են զբաղեցնում, բայց կարող են լինել ամբարտավան և անհանդուրժող:
Արյան II խումբ ունեցող մարդիկ «ֆերմերներ» են։ Նրանք աշխատասեր են, շփվող, ստեղծագործական շնորհներով: Այնուամենայնիվ, նրանք կարող են համառ լինել և միշտ չէ, որ ենթարկվում են վերադասի հրահանգներին:
Արյան III խումբ ունեցողները «քոչվորներ» են։ Նրանք ստեղծագործ և ակտիվ են, բայց կարող են արագ այրվել և միշտ չէ, որ ավարտին են հասցնում գործերը։
Վերջապես, արյան IV խումբ ունեցող մարդիկ «մտածողներ» են։ Նրանք խելացի են, բայց կարող են լինել անուշադիր և անպատասխանատու։
Թեեւ գիտնականները չեն հաստատում խառնվածքի եւ արյան խմբի կապը, սակայն կարելի է հաշվի առնել այս տեսությունը։