Եթե ​​Հայաստանը ցանկանում է տնտեսապես մեռնել, մենք կարող ենք կորցնել նրան, բայց հայերը հիմար չեն․ Լուկաշենկո

Եթե ​​Հայաստանը ցանկանում է տնտեսապես մեռնել, մենք կարող ենք կորցնել նրան, բայց հայերը հիմար չեն․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Սանկտ Պետերբուրգում պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ ոխ չի պահում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ և վստահ է, որ այս երկիրը հավատարիմ կմնա իր ներկայիս դաշնակիցների հետ համագործակցությանը, հաղորդում է ԲԵԼՏԱ-ի թղթակիցը։ .

Լուկաշենկոն հիշել է Փաշինյանի հետ ունեցած իրենց նախորդ զրույցները, որում Փաշինյանը նշել է, որ նեղացած է միայն ռազմաքաղաքական համագործակցությունից, իսկ տնտեսականից՝ ոչ։

«Երբ ես խոսում էի Փաշինյանի հետ, նա ասաց, որ սա այլ ձևաչափ է` տնտեսական, մենք նեղացած ենք ռազմաքաղաքական ՀԱՊԿ-ից, իսկ դա տնտեսություն է»,- ասել   Լուկաշենկոն

Լուկաշենկոն նշել է նաև.

«Եթե ​​Հայաստանը ցանկանում է տնտեսապես մեռնել, մենք կարող ենք կորցնել նրան, բայց ես չեմ կարծում, որ հայերը հիմար մարդիկ են»։