Պլանավորել են արտաքին հետախուզական մարմին ստեղծել

Պլանավորել են արտաքին հետախուզական մարմին ստեղծել

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօրվա խորհրդարանական լսումների ժամանակ անդրադարձել է ուժային կառույցներում նախատեսված բարեփոխումներին։

Նրա խոսքով. «Դրանցից մեկը Ոստիկանության բարեփոխումներն են, մյուսը՝ ՊՆ-ի, ԶՈՒ բարեփոխումները: Այս բարեփոխումների համատեքստում մենք պլանավորում ենք ստեղծել առանձին արտաքին հետախուզական մարմին։ ԱԽ գրասենյակն արդեն գործընկերների հետ քննարկումներ է սկսել այս նոր կառույցի ձևավորման համար: Ոստիկանության բարեփոխումներն այս լայն կոնտեքստում պետք է դիտարկել, դրա հիմքում դրված է նաև ժողովրդավարական կոնցեպտը»։ 

Գրիգորյանը հիշեցրել է, որ կառավարությունը 2018 թվականից սկսած՝ սկսել է անվտանգության ոլորտի ժողովրդավարացման գործընթաց, ինչը կարևոր է անվտանգության, կայունության և կարողությունների ավելացման տեսանկյունից: