Ալիևը պահանջում է Փաշինյանից հայտարարել «Արցախն Ադրբեջան է», նա կհայտարարի՞․ հարց՝ ՔՊ-ականին
Ալիեւը պետք է հասկանա, որ իր բռնապետական ռեժիմի պայմաններում նման հայտարարությունները ի վնաս իրեն են լինելու:
MediaHub-ի հաղորդմամբ, այս մասին ասաց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը, մեկնաբանելով Ալիեւի վերջին հայտարարությունները, թե Փաշինյանը պետք է հայտարարի՝ «Արցախը Ադրբեջանը է»։
«Ամեն անգամ դժկամությամբ եմ մեկնաբանում Ալիեւի սանձարձակ հայտարարությունները։ Ալիեւը չէ, որ պետք է թելադրի՝ ինչ անենք ու ոնց անենք։ Ալիեւը պետք է հասկանա, որ ուժով ու բռնությամբ որեւէ հարց չի կարող լուծել։ Այսօր աշխարհաքաղաքական իրավիճակն այնպես է, որ որեւէ բան պետք չէ բացառել, պետք է պատրաստ լինել ամեն ինչին։ Ասեմ ավելին՝ երբ իր ժողովրդին տրամադրում է հայերի դեմ՝ տարածելով ատելության մթնոլորտ, մի օր այդ ագրեսիան իր իշխանության դեմ է լինելու»,-ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։