Փաշինյանի իշխանության փոխարեն այսօր ՀՀ անվտանգության երաշխավոր է դարձել շիական Իրանը

Փաշինյանի իշխանության փոխարեն այսօր ՀՀ անվտանգության երաշխավոր է դարձել շիական Իրանը

Իրանի համար կարևոր է տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունն ու միջազգային սահմանների անխախտելիությունը: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում:

ՔՊ-ականների պարտվողական քաղաքականության արդյունքում Ադրբեջանը հարձակվում է ՀՀ սուվերեն տարածքի վրա, հրետակոծում է հայկական բնակավայրեր՝ ՀՀ-ն ունի բազմաթիվ զոհեր և վիրավորներ: ՔՊ-ն ողբ է բերել յուրաքանչյուր հայի ընտանիք՝ Արցախյան 44-օրյա պատերազմի հազարավոր զոհերին այսօր նոր զոհեր են գումարվում:

ՀՀ դաշնակից և բարեկամ Իրանն է այսօր պաշտպանում Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու հստակ մեսիջ է հղում ագրեսոր Ադրբեջանին՝ ՀՀ օկուպացիայի փորձն անպատասխան չի մնալու և Իրանը կոշտ է արձագանքելու: Ի տարբերություն Փաշինյանի խաղաղասիրության, Իրանը գիտակցում է, որ թուրք-ադրբեջանական տանդեմին հնարավոր է զսպել միայն հզոր ռազմական ներուժով և բանակով:

Ադրբեջանի ագրեսիայի ֆոնին Իրանը զորքեր է կուտակում Ադրբեջանի հետ սահմանին, դա Թեհրանի «դեղին քարտն» է Բաքվին, որին հաջորդելու է «կարմիր քարտը», եթե Ալիևը փորձի օկուպացնել Սյունիքը:

ՔՊ-ի փոխարեն այսօր ՀՀ անվտանգության երաշխավոր է դարձել շիական Իրանը:

Վահրամ Բագրատյան