Եթե Ուկրաինան չմիանա դաշինքին, ապա ստիպված կլինենք ստեղծել ՆԱՏՕ երկրի ներսում․ Զելենսկի

Ուկրաինան ստիպված կլինի ստեղծել ՆԱՏՕ-ի սեփական անալոգը, եթե երկիրը չընդունվի Հյուսիսատլանտյան դաշինքի մեջ, հայտարարել է Վլադիմիր Զելենսկին X սոցիալական ցանցում, գրել են ԶԼՄ-ները։
«Եթե Ուկրաինան չմիանա դաշինքին, ապա ստիպված կլինենք ստեղծել ՆԱՏՕ երկրի ներսում, ինչը նշանակում է բավականաչափ ուժեղ բանակ պահել ագրեսիան ետ մղելու, այն ֆինանսավորելու, սեփական զենքի բավարար քանակի արտադրություն և պահեստավորում, ինչպես նաև բանակցել մեր գործընկերների հետ նրանց մասնակցության մասին՝ Ռուսաստանին նոր պատերազմ սկսելուց հետ պահելու համար»,- գրել է Զելենսկին։
Փետրվարի 12-ին Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթը Ուկրաինային աջակցության հարցերով կոնտակտային խմբի նիստի բացման ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ը չի հավատում, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին Ռուսաստանի հետ հակամարտության դիվանագիտական կարգավորման իրատեսական արդյունք է։