234 մեքնայատեր տուգանվել է՝ չստուգված գազաբալոնով մեքենա վարելու համար․ ՏԿԵ նախարար
Ինչո՞ւ են գազալցակայանները սպասարկում ստուգում չանցած գազաբալոններով մեքենաներին. Հարցը լրագրողներն ուղղեցին ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին:
Վերջինիս խոսքով՝ այդ ամբողջ ծրագիրը մշակվել է, բայց համակարգը պլանավորածի պես չի աշխատում։
«Հիմա խնդիրն այն է, որ մենք ժամկետները չփոխեցինք։ Հիմա կայաններն ավելացել են, հիմա արդեն հիսունից ավելի են։ Բոլոր մարզերում կայաններ կան։ Բայց մեր վարորդները չեն գնում, քանի որ լցակայանները չեն կատարում իրենց պարտականությունները»,- ասաց նա։
Նախարարը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 4-ը 234 խախտման դեպք է արձանագրվել, այսինքն՝ այդքան անգամ 200 հազար դրամ լցակայանները տուգանվել են:
Մանրամասները՝ տեսանյութում։