Եթե ցանկանում են խոսել լավ քաղաքական մակարդակով, դրա բոլոր հնարավորությունները կան. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին

Եթե ցանկանում են խոսել  լավ քաղաքական մակարդակով, դրա բոլոր հնարավորությունները կան. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին

Ոմանց հրապարակային հռետորաբանությունն արդեն գռեհկության է նմանվում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, թե Զախարովայի հայտարարությունը, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, անհեթեթություն է։ Սիմոնյանը նաև հայտարարեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների համաձայն՝ Լաչինի միջանցքը պետք է գտնվի ռուս խաղաղապահների իրավասության ներքո։

«Եթե ​​ցանկանում են խոսել փորձագիտական ​​մակարդակով, լավ քաղաքական մակարդակով, ապա դրա համար բոլոր հնարավորությունները կան. մենք Երեւանի հետ ունենք հիանալի հաղորդակցման ուղիներ բոլոր ոլորտներում՝ պետականից մինչև հանրային։ Եվ, այնուամենայնիվ, դա անհրաժեշտ է, ինձ թվում է...

Ես հասկանում եմ, որ այնտեղ ամեն մեկն իր դերն ունի, ով ինչ է ասում և ինչպես է ասում։ Բայց, այնուամենայնիվ, վստահ եմ, որ հայ հասարակությունը ներկայացնող մարդկանց համար այնքան էլ հաճելի չէ նման արտահայտություններ օգտագործելը, և մենք վերջին շրջանում դրանք շատ ենք տեսել ու լսել»,- ասաց Զախարովան։