Արցախում հայ գրեթե չի մնացել․ Բեգլարյան

Արցախում հայ գրեթե չի մնացել․ Բեգլարյան

Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը գրում է․

«Իմ ոչ պաշտոնական տեղեկության համաձայն՝ արցախցիների վերջին խմբերն այս պահին ուղեւորվում են Հայաստան։ Արցախում մնում է առավելագույնը մի քանի հարյուր մարդ, որոնց մեծ մասը պաշտոնյաներ են, շտապօգնության աշխատակիցներ, կամավորներ, որոշ հատուկ կարիքներ ունեցող անձինք։

Նրանք նույնպես պատրաստվում են հեռանալ»,- տելեգրամյան իր ալիքում գրել է Բեգլարյանը։