Մոլդովայի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանատան երեք աշխատակցի պերսոնա նոն գրատա է հայտարարել

Մոլդովայի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանատան երեք աշխատակցի պերսոնա նոն գրատա է հայտարարել։
Մոլդովայի ԱԳՆ-ն երկրից վտարել է Մերձդնեստրում խաղաղապահ գործողության ռուս համանախագահին, հայտարարել է ՌԴ դեսպանը։
Քիշնեւում ՌԴ դեսպանը նաև Մոլդովայի իշխանություններին կոչ է արել վերադառնալ բնականոն միջպետական երկխոսությանը։
Փետրվարի 28-ին Մոլդովայի արտաքին գործերի նախարար Միխայ Պոպշոյը հայտարարել էր, որ հանրապետությունը հետաձգել է Օլեգ Օզերովի հավատարմագրումը, ով երկիր է ժամանել 2024 թվականի հոկտեմբերին՝ Մոսկվայից Քիշնեւի մասին «ոչ բարեկամական հայտարարությունների» պատճառով։