Սրանք անբարոյական են, պատժում են տիկին Գայանեին․ Աննա Մկրտչյան
Էս պրոցեսը իրավունքի և իրավականության հետ կապ չունի։ Այդ մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ կարկատաններ են արել, որպեսզի գործ ստացվի տիկին Գայանեի դեմ։
«Էն քննիչներն ու դատավորները, որ Նիկոլի զանգով կալանք են տալիս, ի՞նչ պիտի ասենք կամ բացատրենք։ Սրանց վախերը հասել են էնտեղ, որ զոհվածի մայր լինելն էլ դեր չունի»,- նշեց նա։
Աննա Մկրտչյանի խոսքով՝ եթե իրավական պետությունում ապրեինք, ապա տիկին Գայանեին պետք է ծանուցագիր տային ու դուրս թողնեին։
«Սրանք անբարոյական են, պատժում են տիկին Գայանեին։ Նիկոլը վախենում է ՀՀ քաղաքացուց, ուստի իր վախն այս ձևով է հաղթահարում»,- վստահություն հայտնեց ընդդիմադիր պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։