Արցախի ներկայացուցչության մոտից 4 անձ է ձերբակալվել

Ֆիզիկական ներգործության անմիջական հիմնավոր կասկածով 4 անձ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին: Այս մասին MediaHub-ին փոխանցեցին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության լրատվական բաժնից։
Հիշեցնենք, որ այսօր Երևանում Արցախի ներկայացուցչութhttps://mediahub.am/յան դիմաց արցախցիները բողոքի ակցիա էին իրականացնում ու պահանջում, որ նախագահ Սամվել Շահրամանյանը լսի իրենց խնդիրներն ու լուծում տա դրանց։
Մի շարք արցախցիներ ներխուժել էին Արցախի ներկայացուցչության շենք` ճեղքելով կարմիրբերետավորների և ոստիկանական պատնեշը։
Ակցիային հաջորդեց քաշքշուկը ոստիկանների ու քաղաքացիների միջև:
Լիաննա Թորոսյան