Հրդեհ է բռնկվել Կիևի «Կոսմոպոլիտ» առևտրի և ժամանցի կենտրոնում

Հրդեհ է բռնկվել Կիևի «Կոսմոպոլիտ» առևտրի և ժամանցի կենտրոնում

Կիևի առևտրի կենտրոնը տարհանվել է հրդեհի պատճառով, հայտնել է Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն Telegram-ի իր ալիքում։

«Մայրաքաղաքի Սոլոմենսկի թաղամասում մարդկանց տարհանում են «Կոսմոպոլիտ» առևտրի կենտրոնից, որտեղ հրդեհ է բռնկվել»,- ասվում է Կլիչկոյի հայտարարության մեջ։

Քաղաքապետի խոսքով՝ հրդեհը բռնկվել է շենքի չորրորդ հարկում՝ մանկական սենյակում։

Ինչպես նշել են Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունից, տեղում աշխատում է 13 միավոր հրշեջ տեխնիկա և ավելի քան 50 փրկարար։

 

Փրկարարները մարել են բռնկված հրդեհը, երկու մեծահասակ և ութամյա երեխա բողոքել են թունավորումից։ Այս մասին հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյին, գրում է УНН-ը։