«Հայաստան» հիմնադրամը Ասկերանում երեխաների համար նոր խաղահրապարակ կկառուցի

«Հայաստան» հիմնադրամը Ասկերանում երեխաների համար նոր խաղահրապարակ կկառուցի

«Հայաստան» հիմնադրամը Արցախի Ասկերան քաղաքի Նելսոն Ստեփանյան փողոցում երեխաների համար նոր խաղահրապարակ է կառուցում, հաղորդում են հիմնադրամից:

Խաղահրապարակը նախատեսված է մինի ֆուտբոլի և վոլեյբոլի համար։

Այն կցանկապատվի, կտեղադրվեն նստարաններ, որոնք կապահովեն նաև տարեցների ժամանցը:

Հիմնադրամի հաղորդագրությունում նշված է, որ պատերազմից հետո Ասկերանում հաստատվել է տեղահանված 114 ընտանիք` 474 բնակչով: