Մարդիկ մեզ մոտենում, ասում են՝ սրան ե՞րբ եք լարելու․ Գեղամ Մանուկյան

Փողոցում ամեն քայլափոխի մարդիկ մոտենում են, ասում՝ սրան ե՞րբ եք լարելու։ Պատասխանս միշտ նույնն է՝ երբ առաջին դեմքով խոսեք։ Այս մասին այսօր հրավիրված քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Նախորդ տարի էլ մեռյալ վիճակ էր, ոչ ոք չէր հավատում, որ կայծ կլինի, մարդիկ փողոց դուրս կգան, մեկ անակնկալ հանրահավաքը ցույց տվեց, որ հասարակության մեջ անհավատալի էներգիա կա, նույնն էլ հիմա է։ Շատ դժվար էր գնալ Կառավարության հաշվետվությանը, շատ հաճախ մեզ մեղադրում էին, որ չենք գնում հարցուպատասխանին, հիմա գնում ենք, ասում են՝ ինչու ենք գնում, բայց իսկապես մարդկայնորեն շատ դժվար է, մարդը նայում է աչքերիդ մեջ, խաբում է»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում: