Լարված իրավիճակ․ զոհվածների ծնողները փակեցին Արշակունյաց պողոտան
Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ մայիսի 19-ին, քննում է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրիկին՝ Գայանե Մարտիրոսյանին կալանավորելու միջնորդությունը։ Մինչ դատարանը դռնփակ ռեժիմով այս հարցն է քննում, զոհված զինծառայողների ծնողները փակ են պահում Արշակունյաց պողոտան։
«Մենք բոլորս Գայանե ենք»,- ասում են նրանք։
Նշենք, որ այս պահին վիճակն Արշակունյաց պողոտայում բավականին լարված է։
Մանրամասները՝ տեսանյութում։