Ընդդիմությունը հայտարարություն է պատրաստում, հստակ քայլեր կլինեն

Ընդդիմությունը հայտարարություն է պատրաստում, հստակ քայլեր կլինեն

Ընդդիմությունը քիչ անց հանդես կգա հայտարարությամբ և կներկայացնի հստակ ճանապարհային քարտեզ, թե ինչ քայլեր են պատրաստվում անել։ Այդ մասին հայտնում են MediaHub-ի աղբյուրները։

Ըստ մեր աղբյուրի՝ երեկ մոտ երեսուն քաղաքական ուժեր հավաքվել են ՀՅԴ գրասենյակում, քննարկել են, թե ինչ է հնարավոր անել, որոշել, որ առավոտյան պետք է ակտիվ սկսի աշխատել երիտթևը՝ դասադուլի կոչեր հնչեցնելով, մինչև կհստակեցվի, թե ինչ ճանապարհով է գնալու ընդդիմությունը։

Այս պահին հայաստանյան բուհերում դասադուլ անցկացնելու իրազեկման ակցիաներ են ընթանում:

Նշենք նաև, որ քննարկումներն այնքան էլ հարթ չեն ընթացել, քանի որ քաղաքական ուժերի ներկայացուցիչները որոշ հարցերի շուրջ տարաձայնություններ են ունեցել, սակայն, ի վերջո հաջողվել է ընդհանուր հայտարարի գալ։ Միայն թե մի քանի ուժեր հայտնել են, որ այդ օրակարգով իրենք չեն մասնակցի։

Այնուամենայնիվ, ըստ մեր տեղեկությունների, այսօրվա հանրահավաքով պայքարի նոր փուլի մեկնարկի զանգը կհնչի։

Նարե Գնունի