Քրեական վարույթ նախաձեռնվել է, թաղապետը ձերբակալվե՞լ է

Քննչական կոմիտեից հայտնում են, որ այսօր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը):
ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը MediaHub-ին ասաց, որ քրեական վարույթը նախաձեռնվել է ոստիկանության ներկայացրած հաղորդման հիման վրա:
Մեր հարցին` ձերբակալված կամ որևէ այլ կարգավիճակ ունեցող անձինք կա՞ն, թե՞ ոչ, Ավդալյանն ասաց` այս պահին ձեբսկալված անձանց մասով տեղեկատվություն չունի, դեռ միայն վարույթ են նախաձեռնել:
Նշենք, որ ոստիկանությունից էլ հայտնել էին, որ միջադեպից հետո 6 անձ է ձերբակալվել, որոնց թվում է նաև թաղապետի և մյուսների կողմից ծեծի ենթարկված ակտիվիստ Արթուր Չախոյանը, որն այս պահին գտնվում է հիվանդանոցում:
Վահե Մակարյան