Յուրգեն Կլոպ․ Հենց սկզբից ճիշտ չէինք տրամադրվել

Յուրգեն Կլոպ․ Հենց սկզբից ճիշտ չէինք տրամադրվել

Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է 2:2 հաշվով ոչ ոքին «Ֆուլհեմի» հետ Պրեմիեր լիգայի առաջին տուրի խաղում, որը տեղի է ունեցել Լոնդոնում։

«Վատ խաղ էր։ Հենց սկզբից ճիշտ չէինք տրամադրվել։ Փորձեցինք արձագանքել խաղի մեկնարկից 15 րոպե անց։ Իսկապես, շատ վատ խաղացինք, կարող էինք պարտվել, բայց վաստակեցինք մեկ միավոր։ Շատ բարդ էր»,- Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է BT Sport-ը։

«Ֆուլհեմը» Չեմպիոնշիփի չեմպիոնի տիտղոսը նվաճելու շնորհիվ է վերադարձել Պրեմիեր լիգա։ Երկրորդ տուրում «Լիվերպուլը» օգոստոսի 15-ին կընդունի Լոնդոնի «Քրիսթալ Փելասին»։