«ՀՀ իշխանությունն ավելի ադրբեջանական ու թուրքական դիրքորոշում է ցուցուբերում, քան հենց Ադրբեջանը»

Այսօր մեր հանրային դիսկուրսում բազմիցս խոսվում է այն մասին, որ մենք պետք է ընդգծենք Արցախի ինքնորոշման իրավունքը, Արցախն ունի ինքնորոշման իրավունք և կայացել է որպես պետություն։ Այս մասին այսօր «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով համաժողովի ընթացքում իր ելույթի ժամանակ ասաց  սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։ 

«ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդի 1993 թվականի 4 բանաձևերից որևէ մեկում նշույլ անգամ չկա այն մասին, որ ԼՂՀ-ն ապօրինի կառույց է, որ ագրեսիայի հետևանքով է այդ կազմավորումը ստեղծվել, որ կա չճանաչման պարտականություն։ Այդ ամենը գոյություն չունի, և ակնհայտորեն ՄԱԿ-ի ԱԽ-ի այդ բանաձևերը ցույց են տալիս, որ կա դե ֆակտո իշխանություն ԼՂՀ-ում, որը էֆեկտիվորեն իրականացնում է իր իշխանությունը տարածքի նկատմամբ, ռազմական գործողությունների մեջ է Ադրբեջանի Հանրապետության հետ և ակնհայտորեն ամրագրված է, որ տեղական ուժերն են գրավել այդ տարածքը և կոչ են անում ՀՀ-ին, որպեսզի իր հնարավորություններն օգտագործի այդ լոկալ ուժերի նկատմամբ՝ դուրս բերելու այդ ուժերը Հանրապետության տարածքից»,-ասաց նա։

«Մենք ականատեսն ենք այն իրողության, որ ՀՀ-ի իշխանություններն ավելի ադրբեջանական ու թուրքական դիրքորոշում են ցուցուբերում այս հարցի նկատմամբ, քան հենց ադրբեջանցիները»։

Մանրամասները՝ տեսանյութում: