Որո՞նք են խուրմայի օգտակար հատկությունները և ինչպես ճիշտ ընտրել դրանք

Որո՞նք են խուրմայի օգտակար հատկությունները  և ինչպես ճիշտ ընտրել դրանք

Խուրման հակաօքսիդանտների աղբյուր է. բետա կարոտին (վիտամին А-ի «նախորդն» է համարվում), խուրմայում ավելի շատ կա, քան գազարում, պղպեղում կամ դդմում։ Վիտամին А-ն հատկապես կարևոր է օրգանիզմի բջիջների վերականգնման համար։ Բետա կարոտինը նաև պայքարում է ազատ ռադիկալների դեմ, պաշտպանում բջիջները քայքայումից, դանդաղեցնում օրգանիզմի ծերացման գործընթացը։

Վիտամին C-ի, B խմբի վիտամինների շնորհիվ խուրման խթանում է իմունային համակարգի գործունեությունը՝ բարձրացնելով օրգանիզմի դիմադրողականությունը վիրուսային, բակտերիալ հիվանդությունների հանդեպ։ Ասկորբինաթթուն P վիտամինի համադրությամբ դրական ազդեցություն ունի անոթների համար. բարելավում է արյան հոսքը, կանխում է աթերոսկլերոզի առաջացումը։ Խրախուսելի է խուրման ներառել սիրտանոթային հիվանդություններ ունեցողների սննդակարգում։

Խուրմայում կա նաև կալցիում, որ նպաստում է օրգանիզմից հեղուկի ավելցուկի դուրսբերմանը, մյուս կարևոր միկրոտարրը՝ մագնեզիումը, կարգավորում է սրտամկանի աշխատանքը, դրական է ազդում նյարդային համակարգի աշխատանքին, հեշտացնում այլ կարաևոր տարրերի յուրացումը։

Խուրման օգտակար է նաև անեմիայի՝ սակավարյունության դեպքում։ Մեծ քանակությամբ երկաթ է պարունակում, ինչպես նաև յոդ, որ օգտակար է վահանաձև գեղձի համար։

Օգտակար է աղիների գալարակծկանքի դեպքում։

Խրախուսելի չէ խուրմա ուտել աղեստամոքսային, երիկամային հիվանդությունների դեպքում. ունի միզամուղ հատկություն։

Մասնագետները խորհուրդ են տալիս նախապատվությունը տալ կորիզներով և միատեսակ գույնով չրերին։ Պտուղը չպետք է լինի շատ կոշտ, յուղոտ, փայլուն կամ կպչուն։ Պետք չէ ճաքճքած  չրեր ընտրել։ Եթե ​​հնարավոր է, նախքան գնելը համոզվեք, որ ֆերմենտացված հոտ չկա: Ի դեպ, Խորհրդային Միության տարիներին մթերային խանութների դարակներում կարելի էր գտնել տնային խուրմա։