«Ռոման» կփորձի վարձակալել «Յուվենտուսի» կիսապաշտպանին

«Ռոման» կփորձի վարձակալել «Յուվենտուսի» կիսապաշտպանին

Իտալական «Ռոման» կփորձի վարձակալել Թուրինի «Յուվենտուսի» 25-ամյա շվեյցարացի կիսապաշտպան Դենիս Զաքարիային, հաղորդում է Goal.com-ը։

Հոլանդացի կիսապաշտպան Ժորժինյո Վեյնալդումի վնասվածքից հետո պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը փոխարինող է փնտրում։ Վեյնալդումը աջ սրունքի կոտրվածքի պատճառով բաց կթողնի մի քանի ամիս։

Դենիս Զաքարիան այս տարվա հունվարին է Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» տեղափոխվել «Յուվենտուս», որը պատրաստ է նրան վաճառել։ Թուրինյան ակումբը ցանկանում է ձեռք բերել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 28-ամյա արգենտինացի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսին։