Թրամփը վճռական է տրամադրված Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ պատերազմին վերջ դնելու հարցում

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը վճռական է տրամադրված Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ պատերազմին վերջ դնելու հարցում։ Այնուամենայնիվ, որոշ կարևոր կետեր՝ կապված երկրների միջև առաջիկա բանակցությունների և պայմանավորվածությունների հետ, դեռևս չլուծված են։
Այս մասին ամերիկյան CBS News հեռուստաալիքի Face the Nation հաղորդման ժամանակ հայտարարել է Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ Վալցը վստահեցրել է, որ Թրամփը վճռական է վերջ դնել Ուկրաինայում պատերազմին, ինչի մասին ինքը հստակ նշում է, սակայն նոր նախագահի խորհրդականը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք Թրամփը ծրագիր ունի, թե ինչպես կարելի է դա անել, գրել են ԶԼՄ-ները։
«Ես չեմ պատրաստվում ինքս ինձնից առաջ ընկնել այս ամենի հարցում, բայց ես ձեզ կասեմ հիմնականը՝ առանցքային մասերը... Թիվ մեկ, ո՞ւմ ենք մենք մոտեցնում սեղանին: Թիվ երկու, ինչպե՞ս ենք նրանց հասցնում սեղանի շուրջ, իսկ թիվ երեքը, ո՞րն է գործարքի շրջանակը», - նշել է նա։
Վալցը նաև ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստակամություն է հայտնել աշխատել Միացյալ Նահանգների հետ՝ պատերազմը դադարեցնելու համար։ Սակայն նա նույնը չի ասել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի մասին։