Ալեքսիս Օհանյանը գումարով օգնել է Օլիմպիական խաղերի մասնակից սկավառականետորդին

Ալեքսիս Օհանյանը գումարով օգնել է Օլիմպիական խաղերի մասնակից սկավառականետորդին

Ամերիկացի լեգենդար թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի ամուսինը՝ «Ռեդդիթ» սոցցանցի համահիմնադիր, միլիարդատեր Ալեքսիս Օհանյանը գումարով օգնել է ամերիկացի մարզուհի Վերոնիկա Ֆրեյլին, հայտնել է The Athletic-ը։

Սկավառականետորդը սոցցանցերում հայտնել էր, որ չի կարողանում բնակարանի վարձը վճարել։ Նա մասնակցել է Փարիզի Օլիմպիական խաղերին:

«Վաղը մասնակցում եմ Օլիմպիական խաղերին և չեմ կարող նույնիսկ բնակարանի վարձը վճարել: Իմ դպրոցն ինձ միայն վարձավճարի մոտ 75%-ն է տվել, մինչդեռ նրանք վճարում են ֆուտբոլիստներին… բավական գումար նոր մեքենաներ և տներ գնելու համար»,- 2 օր առաջ գրել էր Ֆրեյլին։

Նրա գրառմանը արձագանքել է նաև ռեփեր Ֆլեյվոր Ֆլեյվն ու Ֆրեյլիին գումար ուղարկել։

Ալեքսիս Օհանյանը մարզուհուն ուղարկել է 7760 դոլար։

Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին MediaHub