Կատաստրոֆիկ ապուշ ասուլիս էր․ Աշոտյանը՝ Փաշինյանի ասուլիսի, Սարգսյանին ուղղված մեղադրանքների մասին

«Փաշինյանի ասուլիսը երեք պատճառ ուներ․ Առաջին՝ մոտեցնել մեզ այն մտքին, որ Արցախն Ադրբեջանի մեջ է լինելու, ու մենք աշխարհաքաղաքական շրջադարձ ենք անում։ Երկրորդ՝ կրկնել հավերժական ստերը, որպեսզի հոգնենք պատասխանելուց, և այդ ստերը դառնան իրականություն։ Երրորդ՝ պատասխանել Սերժ Սարգսյանին։ Կատաստրոֆիկ ապուշ ասուլիս էր»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա ասուլիսին։
Արմեն Աշոտյանը արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանին ուղղված մեղադրանքներին և բանակցային գործընթացի մասին հայտարարություններին ասել է․
«Սերժ Սարգսյանը քեզ թողել է բանակցային փաթեթ՝ 3 թղթով՝ Հայաստան-Ադրբեջան, ՄԽ համանախագահների, ԱԳ նախարարների համատեղ հայտարարություն, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծ, որով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման, իրագործման, երաշխավորման մեխանիզմները գրված են եղել։ Սերժի թողած ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի նախագիծը, որով այդ հարցը պետք է վերջնական ամփոփվեր, ձեր մոտ է, չասեք՝ մենք հրապարակենք, դուք պետք է դա հրապարակեք, որ հետո չասեք՝ մենք խախտեցինք, խանգարեցինք։ Տղա ես՝ հրապարակիր 2016թ․ հետո բանակցված 3 փաստաթղթերից վերջինի՝ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի նախագիծը՝ Արցախի հարցին վերաբերող։ Ձեր մոտ է դա։ Հրապարակիր, տեսնեմ՝ ինչ ես լինելու»,- ասել է Աշոտյանը։
ՀՀԿ փոխնախագահի խոսքով՝ բանակում չի եղել 5-րդ շարասյունը, Կառավարությունում է եղել ու մինչև հիմա կա այդ 5-րդ շարասյունը, դրա համար ենք պարտվել։ «Նիկոլը գալարվեց, պտտվեց, փորձեց «ուխոդներ» անել, լկստվեց ու մեկ է` մնաց Սերժի ասածների տակը»,- գրել է նա և իր խոսքում նշել․
«Ինչպես փոխանցում է 168․am-ը, Աշոտյանը ներկայացրել է 10 փաստ՝ ապացուցելու համար, որ Նիկոլ Փաշինյանը փչացրել է Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգությունը։10 փաստ եմ բերում, որ նա սկսել է իր սեփական կետից ու դրա համար ենք հասել այս խորը և համապարփակ ողբերգությանը։
1․ 2018թ․ մայիսի 9-ին դու գնացիր Ստեփանակերտ ու հայտարարեցիր, որ պետք է Արցախը վերադառնա բանակցային սեղան ու չես բանակցելու որևէ այլ ձևաչափի մեջ։
2․2020թ․ հունվարին Կապանում դու արձանագրել ես Սերժի թողած ժառանգությունը՝ քո կատարմամբ ու ասել ես, որ դրանից հրաժարվում ես, բայց պատրաստ ես ցանկացած պահի դրան վերադառնալ, եթե ժողովուրդը դրան համաձայնություն տա։
3․ 2020թ․ փետրվարին գնում ես Մյունխեն, Ալիևի հետ կայֆավատ եք լինում բոլորիս վրա, խայտառակ ես անում մեզ, հետո գնում ես լակում ես փաբերից մեկում, գրում ես ֆեյսբուքյան ստատուս, անունը դնում ես մյունխենյան սկզբունքներ, մի հատ էլ գրում ես, որ սա է Հայաստանի նոր բանակցային բովանդակությունը։
4․ Սերժ Սարգսյանը 2021թ․ նախընտրականին հրապարակեց 2019թ․ աշնանը վերաբերող ձայնագրություն, որտեղ դու ասում ես, որ դու քեզ դնում ես գժի տեղ, որպեսզի ցրես համանախագահների առաջարկները։
5․ Կապանի աուլիսից հետո համանախագահները քո պատճառով պզցնում են Հայաստանին, անում են հայտարություն, որտեղ կոչ են անում կողմերին, տվյալ դեպքում՝ քեզ, չհրապարակել կոնֆիդենցիալ տեղեկություններ՝ բանակցությունների մասին։
6․ 2018թ․ դեկտեմբերի 19-ին Երևանում տալիս ես հարցազրույց, որում ասում ես՝ քեզ ադրբեջանցիներն ասում են, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները չեն եղել։
7․ 2019թ․ Երկրապահի համագումարին ասում ես՝ թող համանախագահները գան, ինձ բացատրեն՝ այս մադրիդյան սկզբունքները ինչ են, ու ես կորոշեմ՝ համաձայն եմ դրանց, թե ոչ։ Մադրիդյան սկզբունքները լրամշակած տարբերակով Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունն էր, որն ինքը ստացել էր Քոչարյանից։ Ստացել են, լրամշակել են, ավելի են լավացրել, բերել հասցրել են 2018թ․ հանգրվանին։
8․ 2018թ․ Միլանում ԵԱՀԿ նախարարական գագաթնաժողովին ընդունվում է հնգակողմ հայտարարություն՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների, որտեղ կարգավորման 3 նախկին հայտնի սկզբունքները փոխարինվում են արդար կարգավորման սկզբունքով։
9․ 2019թ․ օգոստոսին Ստեփանակերտում հայտարարում ես, որ Արցախը Հայաստան է, և վերջ։
10․ 2018թ․ սեպտեմբերին Դուշանբեում դու ես գնացել վերելակում ու փոզմիշ ես արել այդ ամբողջ բավականին բովանդակությունը»։