Ի՞նչ հոդվածով են ձերբակալել Նարեկ Մալյանին

Ի՞նչ հոդվածով են ձերբակալել Նարեկ Մալյանին

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ ««Ատելության խոսք»-ի հայտնի հոդվածով ձերբակալվել է Նարեկ Մալյանը: Այս պահին ոստիկանության կենտրոնի բաժնում եմ, որտեղ համապատասխան գործողություններ են իրականացվում:

Նարեկին ձերբակալել են մի հոդվածով, որով կարող են անցնել հազարավոր մարդիկ` ինձանից սկսած:

Թե բա ատելություն, բա ի՞նչ անենք, հանենք դնենք գլխների՞ս, թե՞ շնորհակալ լինենք, որ Հայաստանն էլ ամբողջական չեն հանձնել, մեզ էլ դեռ շնչելու հնարավորություն են թողել»: