Ուղևորատար ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Հոնկոնգի օդանավակայանում. կան տուժածներ

Ուղևորատար ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Հոնկոնգի օդանավակայանում. կան տուժածներ

Ուղևորատար ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Հոնկոնգի օդանավակայանում՝ շասսի պայթելու պատճառով. տուժել է 18 մարդ. հայտնում է RTHK հեռուստաալիքը։

Ոստիկանությունը հայտնել է, որ անվադողերից մեկը գերտաքացել է, ինչի հետևանքով այն պայթել է: Նշվում է, որ գործարկվել է վթարային սանդուղքը:

Ոստիկանությունը հայտնել է, որ վիրավորները եղել են հինգ տղամարդ և 13 կին, իսկ ինքնաթիռի 275 ուղևորները չեն տուժել:

Հաղորդվում է  նաև, որ դեպքի մասին ահազանգ են ստացել ժամը 00։51-ին։

Դեպքի վայր է կանչվել ավելի քան 10 շտապօգնության մեքենա։ Տուժածներն ուղարկվել են Princess Margaret Hospital և North Lantau Hospital։ 

Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld